Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Սրբազան շարժման օրակարգը կրկին առաջնային է

Սրբազան շարժման օրակարգը կրկին առաջնային է
07.06.2024 | 13:44

Ոնց նայում եմ՝ PR-շիկները կամ երկու անգամ են «հեծանիվ քշի՝ շեղենք» sms-ը սխալմամբ ուղարկել կամ ինքն է ամեն օր նույն sms-ը կարդում ու քշում էդ հեծանիվը:

Մինչ այդ, Սրբազան շարժման օրակարգն առաջնային է կրկին, և Բագրատ Սրբազանը հանդիպելու է միջազգային լրատվության երեք տասնյակից ավելի ներկայացուցիչների հետ: Վստահ եմ՝ տևական ժամանակ անց նրանք Հայաստանից լսելու են վստահ և պատվարժան քաղաքական խոսք, որի շահառուն բացառապես Հայաստանն է ու միայն հայ մարդը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2029

Մեկնաբանություններ